Ընդհանուր դրույթներ և պայմաններ
1.Կողմերը
-
Արմենիան Հելիքոփթերս » ՍՊԸ-ն (այսուհետ՝ Արմհելի) պայմանագիր է կնքում ավիաընկերության կամ չարտերային թռիչքի ուղևորների (այսուհետ՝ Ուղևոր) հետ։ Այդ նպատակով Արմհելին պարտավորվում է Ուղևորների տրամադրել ուղղաթիռ՝ օդային փոխադրում իրականացնելու համար։
2.Առարկա
Սույն Պայմաններով Արմհելին պարտավորվում է Ուղևորին ուղղաթիռով տեղափոխել նշանակված վայր, Ուղևորի կողմից ուղեբեռ հանձնելու դեպքում՝ նշանակված վայր հասցնել նաև ուղեբեռը։ Իսկ Ուղևորը պարտավորվում է վճարել թռիչքի համար սահմանված վճարը։
Թռիչքի պահին ուղղաթիռը գտնվում սարքին վիճակում, ամբողջովին վերալիցքավորված և պատրաստ թռիչքի համար։
Եթե պայմանագրով նախատեսված ուղղաթիռը պատրաստ չէ իրականացնելու սահմանված փոխադրումը, ապա Արմհելին ձեռնարկում է ուղղաթիռի փոփոխություն՝ հնարավորինս համարժեք պարամետրերով։
3.Պայմանագրի գինը և վճարման կարգը
Պայմանագրով վճարումը կարող է իրականացվել գումարի կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով։ Վճարման պահ է հանդիսանում գումարի կանխիկ վճարման դեպքում գումարի փաստացի Արմհելիին տրամադրման պահը, իսկ բանկային փոխանցման դեպքում՝ գումարի՝ Արմհելիին բանկային հաշվին մուտքագրման պահը։
Պայմանագրով սահմանված վճարումը պետք է իրականացվի նախորոք սույն պայմաններով սահմանված կարգով։
Չարտերային թռիչքի գումարը սահմանվում է միայն թռիչքի համար և չի ընդգրկում այն վճարները, որոնք գանձվում են օդանավակայանների կողմից, ինչպես թռիչքի և վայրէջքի, այնպես էլ մատուցվող այլ ծառայությունների դիմաց։ Մաքսային և այլ պետական վճարները նույնպես չեն մտնում պայմանագրի գնի մեջ։ Այդ գումարները վճարում է Ուղևորը։
Ուղևորի կողմից սահմանված ուղղությամբ թռիչքի դեպքում թռիչքի ավարտին կատարվում է փոխադրավարձի վերահաշվարկ՝ հիմք ընդունելով թռիչքի փաստացի տևողությունը և սպասելաժամանակը։ Վերահաշվարկի արդյունքում որպես փոխադրավարձ վճարված գումարի՝ թռիչքի փաստացի արժեքից ավել լինելու դեպքում ավել վճարված գումարը վերադարձվում է Ուղևորին, իսկպակաս լինելու դեպքում՝ պակաս գումարը ենթակա է վճարման Ուղևորի կողմից։ Վերահաշվարկի արդյունքում գումարի վճարումը/ վերադարձն իրականացվում է վերահաշվարկից հետո առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։
4.Թռիչքի չեղարկում
Կողմերը կարող են խզել Պայմանագիրը նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
Եթե պատվիրատուն հրաժարվում է պայմանավորված չարտերային թռիչքից, ապա Արմհելին վերադարձնում է վճարված գումարը, բացառությամբ արդեն իրականացրած ծախսերի գումարը։
Այնուհանդերձ, կախված Ուղևորի կողմից թռիչքը չեղարկելու մասին Արմհելին տեղեկացման ժամկետից, Արմհելին վերադարձնում է վճարված գումարը հետևյալ դրույքաչափերով․
-
Թռիչքից ոչ շուտ քան 72 ժամ առաջ տեղեկացնելու դեպքում, Արմհելին իրավունք է ստանում գանձել թռիչքի գնի 50%-ի չափով գումար:
-
Թռիչքից ոչ շուտ քան 48 ժամ առաջ տեղեկացնելու դեպքում, Արմհելին իրավունք է ստանում գանձել թռիչքի գնի 75%-ի չափով գումար
-
Թռիչքից ոչ շուտ քան 24 ժամ առաջ տեղեկացնելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ թռիչքի իրականացումը դառնում է անհնար այն պատճառներով, որոնց համար պատասխանատու է Ուղևորի, Արմհելին իրավունք է ստանում ամբողջությամբ գանձել թռիչքի ամբողջ գումարը։
Այս Պայմանագրի կատարման համար անհրաժեշտ են թռիչքի, վայրէջքի և օդային փոխադրման իրավունքներ։ Եթե նշված իրավունքներից նույնիսկ մեկի տրամադրումը մերժվել է համապատասխան մարմնի կամ անձի կողմից, ապա Արմհելին իրավունք է ստանում չեղարկել կամ փոփոխել Պայմանագիրը։ Այդ մասին Արմհելին պարտավոր է գրավոր կամ բանավոր տեղեկացնել Ուղևորին ողջամիտ ժամկետում։
Վնասների փոխհատուցման որևէ պահանջ կամ հայց Ուղևորի կամ երրորդ անձի կողմից չի կարող ներկայացվել Արմհելիի դեմ, բացառությամբ համապատասխան իրավունքը չստանալու Արմհելիի դիտավորության կամ կոպիտ անփութության պատճառով անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան մարմին կամ անձին ժամանակին չներկայացնելու դեպքերում։
Արմհելիի կողմից Պայմանագիրը խզելու դեպքում, վերջինս պարտավորվում է վերադարձնել վճարված ամբողջ գումարը։ Եթե Արմհելին մատուցել է Պայմանագրով նախատեսված ծառայությունների մի մասը, ապա գումարը վերադարձվում է միայն չմատուցված ծառայությունների չափով։
5.Կողմերի պատասխանատվություն
Կողմերը պարտավորվում են Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել պատշաճ և Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով:
Սույն Պայմաններով նախատեսվող պայմանագրային հարաբերությունների շրջանակներում Արմհելին պարտավորվում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ուղղված Ուղևորի առողջության պահպանման և ֆիզիկական անվտանգության ապահովմանը՝ ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության ներքին փաստաթղթերի պահանջներին համապատասխան, իսկ Ուղևորը իր հերթին պարտավորվում է պահպանել սույն Պայմանների անբաժանելի մաս հանդիսացող անվտանգության կանոնակարգի պահանջները։
Արմհելիի պատասխանատվությունը չի կրում ուղևորի մահվան կամ մարմնական վնասվածք ստանալու, ուղեբեռի կորստի և այլ դեպքում պատճառված վնասի համար, եթե նշված վնասները չեն առաջացել Արմհելիի կողմից իր պարտավորությունները դիտավորությամբ կամ անզգուշությամբ խախտելու պատճառով։
Առանց դիտավորության կամ անզգուշությամբ պատճառված վնասների համար Արմհելին պատասխանատվություն է կրում Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին Մոնրեալի կոնվենցիայի 17 և 21-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և չափով։
6.Անհաղթահարելի ուժ
Արմհելին պատասխանատվություն չի կրում անհաղթահարելի ուժի հետևանքով Ուղևորի և/կամ երրորդ անձի ուղեբեռի կորուստի կամ վնասվածքների, պատճառած կյանքի և/կամ առողջությանը պատճառված վնասների, թռիչքի չեղարկման կամ ուշացման համար, ինչպես նաև Ուղևորին և/կամ երրորդ անձին պատճառված որևէ այլ վնասի համար։
Սույն Պայմաններով անհաղթահարելի ուժ է համարվում նաև վատ եղանակային պայմանները, ձերբակալությունը, դատական արգելքը, պատերազմական կամ ռազմական գործողությունները, ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև թռիչքի և ուղևորների համար ռեալ վտանգ ստեղծող որևէ իրավիճակ կամ դրա սպառնալիք։
7.Նվեր քարտ
Արմհելին իր հաճախորդներին առաջարկում է նվեր քարտ ձեռք բերելու հնարավորություն։ Նվեր քարտը գործում է Արմհելիի կողմից սահմանված հրապարակային օֆերտայի հիման վրա, որը նախատեսում է ուղղաթիռով էքսկուրսիոն թռիչքներ՝ նախապես հաստատված ուղղություններով։
Նվեր քարտի գործողության ժամկետը կազմում է 6 ամիս, որը սկսում է նվեր քարտը ձեռք բերելու պահից։
Թռիչքների ժամանակացույցին ծանոթանալու և տեղ ամրագրելու համար նվեր քարտի քարտապանը պետք է կապ հաստատի Արմհելիի անձնակազմի հետ։
8.Ապահովագրություն
Արմհելիին ՀՀ օրենսդրության համապատասխան ապահովագրել է իր պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար:
Ապահովագրական փոխհատուցման առավելագույն սահմանաչափը մեկ ուղևորի համար սահմանված է 250 000 Հատուկ փոխառելիության իրավունքի (SDR) չափով։
9.Գաղտնիություն
Կողմերը պարտավորվում են գաղտնի պահել սույն Պայմանագրի կնքման արդյունքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները, որոնք պարունակում են Կողմերին վերաբերվող անձնական տվյալներ, առևտրային, ծառայողական կամ այլ գաղտնիք, չհրապարակել կամ որևէ այլ եղանակով հասանելի չդարձնել երրորդ անձի՝ առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության:
Սույն հոդվածի առաջին պարբերությունը չի վերաբերում այնպիսի տեղեկատվությանը, որի չհրապարակումը հակասում է ՀՀ օրենսդրությանը, կամ որը, մինչ Կողմին հայտնի դառնալը, արդեն հայտնի է եղել երրորդ անձանց:
Կողմերը պարտավորվում են սույն Պայմանագրի կնքման արդյունքում մյուս Կողմի գործունեության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները չկիրառել ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ այլ կերպ շահույթ ստանալու համար:
Սույն հոդվածով նախատեսված կողմերի պարտավորությունները խախտելու դեպքում խախտող կողմը պարտավոր է հատուցել մյուս կողմի` այդպիսի տեղեկատվության բացահայտման արդյունքում կամ առնչությամբ կրած բոլոր վնասները:
10.Անձնական տվյալների պաշտպանություն
Ուղևորը տալիս է իր համաձայնությունը Արմհելիին իր անձնական տվյալների մշակման համար։
Անձնական տվյալները մշակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում Արմհելիի քաղաքականության համապատասխան։
Ուղևորը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Արմհելին փոխանցի իր անձնական տվյալները երրորդ կողմի այդ թվում ՀՀ սահմաններից դուրս գտնվող երրորդ կողմին, եթե թռիչքը իրականացնելու համար այդ տվյալների փոխանցումը անհրաժեշտ է։
Ուղևորը կարող է դիմել Արմհելիին իր անձնական տվյալների մշակման մասին տեղեկանալու, դրանք փոփոխելու կամ ջնջելու համար info@armheli.com էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու միջոցով։
11.Վեճերի լուծումը
Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:
-
ձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վեճերի քննման համար իրավասու են ՀՀ դատարանները։
-
Արմհելիի վավերապայմաններն են.
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ
Էլ. Փոստ՝ info@armheli.com
Հեռ.՝ (+374) 44888333
Բանկ . Ամերիաբանկ ՓԲԸ, Հ/Հ – 1570057712720100 (AMD), 1570057712720146 (EUR), 1570057712720158 (RUR), 1570057712720101:
Արտարժույթով փոխանցումների վավերապայմաններ https://www.ameriabank.am/Page.aspx?id=759&lang=33
Տնօրեն` Արսեն Մանուկյան