![IMG_2045.JPG](https://static.wixstatic.com/media/ab1657_0f19eb9669c44f3bac793fda9cc0f496~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/ab1657_0f19eb9669c44f3bac793fda9cc0f496~mv2.jpg)
Ուղղաթիռների վաճառք, բազավորում, թռիչքային պիտանիության պահպանում և տեխնիկական սպասարկում:
Մեր մասնագետները կօգնեն ձեզ ընտրել ճիշտ ուղղաթիռներ ձեր անձնական կամ կորպորատիվ կարիքների համար: Մենք երաշխավորում ենք ընկերության և հաճախորդի երկարաժամկետ համագործակցությունը՝ ապահովելով ամուր և փոխշահավետ փոխհարաբերություններ:
![KAR_4503.JPG](https://static.wixstatic.com/media/ab1657_6e8bb82e41f041b78cf30b1322c0b1be~mv2.jpg/v1/fill/w_490,h_327,al_c,q_80,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/ab1657_6e8bb82e41f041b78cf30b1322c0b1be~mv2.jpg)
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եթե ցանկանում եք ձեռք բերել ուղղաթիռ, ապա մեր մասնագետները կօգնեն ձեզ ընտրել ձեր պահանջներին համապատասխան տարբերակ, կտրամադրենք նաև մի շարք ծառայություններ գրանցման և վկայականներ ստանալու համար:
![KAR_4488.JPG](https://static.wixstatic.com/media/ab1657_4161feea26c2444c9ab7279a33d47464~mv2.jpg/v1/fill/w_834,h_556,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/ab1657_4161feea26c2444c9ab7279a33d47464~mv2.jpg)
Խորհրդատվություն` ուղղաթիռի ընտրության և գնման համար
Ուղղաթիռի շահագործումը միշտ պահանջում է ճշգրիտ, կանոնավոր և ժամանակին տեխնիկական սպասարկում: Միայն այս դեպքում ձեզ երաշխիք կտրվի անվտանգ և երկարատև թռիչքների համար: Ընկերությունը սիրով կկազմակերպի Ձեր ուղղաթիռի տեխնիկական սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում։ Լրացուցիչ օգնության և ցանկացած հարցի համար դիմեք մեր գրասենյակ:
![Image by Launde Morel](https://static.wixstatic.com/media/nsplsh_34565373713945727a4f73~mv2_d_4928_3264_s_4_2.jpg/v1/fill/w_915,h_606,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/nsplsh_34565373713945727a4f73~mv2_d_4928_3264_s_4_2.jpg)
Ուղղաթիռի բազավորում
Մինչ ուղղաթիռ ձեռք բերելը անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել որտեղ և ինչպես պետք է այն պահել: Թեթև դասի ուղղաթիռները կարող են պահվել միայն տաք կայաններում: Ընկերությունը իր հաճախորդներին է ներկայացնում ուղղաթիռների բազավորման ծառայություն` համապատասխան, հարմարավետ կայաններում:
Ձեր ուղղաթիռը կլինի շուրջօրյա հսկողության տակ, իսկ մեր հմուտ ինժեներների կողմից այն կպատրաստվի ձեր թռիչքին ինչպես հարկն է: Վայրէջքից հետո ուղղաթիռը մանրակրկիտ կմաքրվի, կլիցքավորվի վառելանյութով, և միշտ պատրաստ կլինի հաջորդ թռիչքին:
Լրացուցիչ խորհրդատվության համար դիմեք մեր գրասենյակ:
![Image by Nigel Cohen](https://static.wixstatic.com/media/nsplsh_41a3b33e199748c694163d834c2338ce~mv2.jpg/v1/fill/w_980,h_418,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/nsplsh_41a3b33e199748c694163d834c2338ce~mv2.jpg)
ուղղաթիռների տեսականին
Ուղղաթիռ գնելուց առաջ կարևոր է ուսումնասիրել, թե որտեղ և ինչպես պահել այն:[TV1] Թեթև ուղղաթիռները կարող են պահվել միայն ջերմատներում, և ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ուղղաթիռների սպասարկում[TV2] համապատասխան, հարմարավետ կայաններում: Ձեր ուղղաթիռը կլինի 24-ժամյա հսկողության ներքո, և մեր հմուտ ինժեներները այն պատշաճ կերպով կպատրաստեն ձեր թռիչքի համար։[TV3] : Յուրաքանչյուր թռիչքի ավարտին ուղղաթիռը մանրակրկիտ կմաքրվի, վառելիքով լիցքավորվի և կպատրաստվի հաջորդ թռիչքին: Լրացուցիչ օգնության և ձեր ցանկացած հարցի համար դիմեք մեր գրասենյակ:
[TV1]Հասկացեք, որ այն պահանջում է շատ հատուկ պահեստավորում և սպասարկում
[TV2]Ուղղաթիռի սպասարկում
[TV3]Այն միշտ պատրաստ պահեք ձեզ համար
![Image by Launde Morel](https://static.wixstatic.com/media/nsplsh_34565373713945727a4f73~mv2_d_4928_3264_s_4_2.jpg/v1/fill/w_924,h_612,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/nsplsh_34565373713945727a4f73~mv2_d_4928_3264_s_4_2.jpg)
Ուղղաթիռների ապահովագրումը:
Ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ ուղղաթիռների շահագործումը իրականացվում է պետության կողմից սահմանված կանոնների համաձայն: Չի կարելի շահագործել ուղղաթիռը առանց երրորդ կողմի հանդեպ ունեցած ապահովագրության:
Ընկերության աշխատակիցները ընտրել են Հայաստանի Հանրապետության ամենահաջողակ և պատասխանատու ապահովագրական ընկերությունը, որը պատրաստ է փոխհատուցել ձեր ուղղաթիռի շահագործման բոլոր ռիսկերը: Մենք ապահովագրող կողմի հետ համաձայնեցրել ենք մի շարք ծառայություններ և ուրախ ենք ներկայացնել ձեր ուղղաթիռի ապահովագրման համար մաքսիմալ շահավետ և մինիմալ ծախսերով պատրաստի լուծումներ:
Լրացուցիչ խորհրդատվության համար դիմեք մեր գրասենյակ: