ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ
1.Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն հրապարակային օֆերտան ֆիզիկական անձանց անորոշ շրջանակին հասցեագրված առաջարկ է, որն արտահայտում է «Արմենիան Հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման համար 286.110.1005876, ՀՎՀՀ 02673123), այսուհետ նաև` «Կատարողի» կամ «Ընկերության», մտադրությունը` ուղևորների փոխադրման պայմանագիրը կնքված համարել սույն Օֆերտայի պահանջներին համապատասխան առաջարկն ընդունած (ակցեպտավորած) հասցեատիրոջ (այսուհետ նաև՝ «Ուղևոր») հետ:
1.2 Կատարողը հանդիսանում է ավիացիայի բնագավառում օրենքով նախատեսված ծառայություններ մատուցող ընկերություն և տիրապետում է նշված գործունեությունն իրականացնելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ թույլտվություններին:
1.3 Սույն հրապարակային օֆերտայով կարգավորվում են Կատարողի կողմից ուղևորների փոխադրման պայմանագրի կնքման կարգը և պայմանները, պայմանագրի կքնման կապակցությամբ կողմերի մոտ ծագող իրավունքներն ու պարտավորությունները։
1.4 Սույն հրապարակային օֆերտայում Կատարողը և Ուղևորը առանձին կարող են հիշատակվել նաև որպես «Կողմ», իսկ միասին՝ «Կողմեր»։
2.Հրապարակային օֆերտայի առարկա
2.1 Սույն հրապարակային օֆերտայի առարկա է հանդիսանում փոխադրման պայմանագրի կնքումը, որով Կատարողը պարտավորվում է ուղևորին ուղղաթիռով փոխադրել նշանակված վայր, Ուղևորի կողմից ուղեբեռ հանձնելու դեպքում` նշանակված վայր հասցնել նաև ուղեբեռը, իսկ ուղևորը պարտավորվում է վճարել թռիչքի համար սահմանված վարձը (այսուհետ՝ «Փոխադրավարձ»)։
2.2 Թռիչքներն իրականացվում են Robinson R66 և Airbus H125/AS350B3e ուղղաթիռներով
2.3 Ըստ շահագործվող ուղղաթիռների ուղղևորների, ուղեբեռի առավելագույն քանակը և ընդհանուր քաշը կարող են լինել.
2.3.1 Ուղևորների առավելագույն թիվը և ուղղաթիռի բեռնման քաշը՝ Robinson R66 – 4 ուղևոր և շուրջ 300 կգ;
2.3.2 Ուղևորների առավելագույն թիվը և ուղղաթիռի բեռնման քաշը՝ Airbus H125/AS350B3e - 5 ուղևոր և շուրջ 410 կգ;
2.4 Օդանավի հիմնական կայանման վայր է հանդիսանում «ՀՀ, մ. Կոտայք, Երևան-Գառնի մայրուղի 6/12»:
2.5 Խմբակային ֆիքսված թռիչքներն իրականացվում են Ընկերության կողմից նախապես հայտարարված օրերին և ժամերին՝ ուղևորների կողմից նախապես կատարված ամրագրումների հիման վրա։
2.6 Ուղևորի կողմից նախապես ամրագրված թռիչքին ժամանակին չներկայանալը հիմք է ուղևորին որևէ այլ թռիչքի թույլ չտալու համար, որի դեպքում Ընկերությունը պարտավոր չէ վերադարձնել վճարված Փոխադրավարձը։
2.7 Անհատական ֆիքսված ուղղություններով չվերթները իրականացվում են Ընկերության և Ուղևորի միջև նախապես սահմանված (փոխհամաձայնեցված) ողղություններով։
2.8Պայմանագիրը համարվում է կնքված ուղևորի կողմից օֆերտան լրիվ և անվերապահ ընդունելու (ակցեպտավորելու) պահից։ Ակցեպտավորումն իրականացվում է Ուղևորի կողմից սույն հրապարակային օֆերտայի 3-րդ գլխում նշված գործողությունների հաջորդական իրականացմամբ։
2.9 Սույն հրապարակային օֆերտայի 3-րդ գլխում նշված գործողությունների կատարմամբ Ուղևորը հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է Հրապարակային օֆերտայի և Հրապարակային օֆերտայի անբաժանելի մաս հանդիսացող անվտանգության կանոնների (Հավելված 1) պահանջներին(այսուհետ՝ անվտանգության կանոններ), ամբողջությամբ համաձայն է դրանց և ստանձնում է դրանցով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարումը՝ առանց որևէ վերապահման։
2.10 Ուղևորի կողմից անվտանգության կանոնների չպահպանելը հիմք է ուղևորին թռիչքի թույլ չտալու համար, որի դեպքում Ընկերությունը պարտավոր չէ վերադարձնել վճարված Փոխադրավարձը։
3.Ակցեպտավորման կարգ
3.1 Փոխադրման պայմանագրի կնքման նպատակով Ուղևորը թռիչքի ամրագրման նպատակով Կատարողին էլեկտրոնային փոստի, հեռախոսային կապի կամ փաստաթղթային ձևով Կատարողին է ներկայացնում նախատեսվող թռիչքի վերաբերյալ հետևյալ տվյալները՝
3.1.1 թռիչքի կատարման սկիզբը՝ ամիս/ ամսաթիվ և ժամ,
3.1.2 թռիչքի մեկնարկի և/կամ ուղևորների նստեցման վայրը,
3.1.3 թռիչքի երթուղին,
3.1.4 ուղևորների թիվը,
3.1.5 ուղևորների անձնագրային տվյալները,
3.1.6 ուղղաթիռի հնարավոր սպասելու ժամանակահատվածը,
3.1.7 ուղղաթիռի սպասելու դեպքում` սպասելու վայրը,
3.1.8 ուղեբեռի զանգվածը և ծավալը։
3.2 Կատարողն էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով հաստատում կամ մերժում է թռիչքի ամրագրումը սույն հրապարակային օֆերտայի 3.1. կետում նշված բոլոր տվյալները ստանալուց հետո 2 (երկու) ժամվա ընթացքում։ Թռիչքի ամրագրման դեպքում Կատարողը միաժամանակ ուղևորին է ներկայացնում հրապարակային օֆերտայի 4-րդ գլխին համապատասխան հաշվարկված փոխադրման պայմանագրի գնի՝ Փոխադրավարձի չափը։
3.3 Հրապարակային օֆերտան համարվում է ընդունված (ակցեպտավորված), իսկ փոխադրման պայմանագիրը՝ կնքված, սույն հրապարակային օֆերտայի 4.1 և 4.2 կետերով սահմանված կարգով Փոխադրավարձի վճարման պահից։
3.4 Հրապարակային օֆերտան սույն պայմանագրով ակցեպտավորելուց հետո ուղևորը հաշվառվում է Կատարողի՝ ուղևորների հաշվառման համար նախատեսված էլ․ համակարգում։
3.5 Ի հավաստում Փոխադրավարձի վճարման և կողմերի միջև փոխադրման պայմանագրի կնքման՝ Կատարողը Ուղևորին տրամադրում է հիշեցման թերթիկ, որի օրինակելի նմուշը կցված է սույն հրապարակային օֆերտային որպես Հավելված 2
3.6 Ուղեբեռի հաշվառումը ներքին թռիչքների ժամանակ իրականացվում է Կատարողի կողմից իր համակարգի միջոցով, իսկ միջազգային թեիչքների ժամանակ Կատարողը աջակցում և ապահովում է ուղեբեռի հաշվառումը օդանավակայաններում։
4.Պայմանագրի գին (փոխադրավարձ)
4․1․ Սույն հրապարակային օֆերտայով առաջարկվում են խմբակային և անհատական ֆիքսված ուղղությամբ հետևյալ չվերթները.
4.2 Ֆիքսված ուղղությամբ չվերթներից տարբերվող ուղություններով չվերթների իրականացման համար պայմանագրի գինը որոշվում է հետևյալ կերպ.
4.2.1. Robinson R66 ուղղաթիռով թռիչքի մեկ րոպեի արժեք է սահմանվում 12,500.0 ՀՀ դրամ, իսկ սպասելաժամանակի մեկ րոպեի արժեք է սահմանվում 3,750.0 ՀՀ դրամ;
4.2.2. Airbus H125 ուղղաթիռով թռիչքի մեկ րոպեի արժեք է սահմանվում 19,000.0 ՀՀ դրամ, իսկ սպասելաժամանակի մեկ րոպեի արժեք է սահմանվում 5,700.0 ՀՀ դրամ;
5. Վճարման կարգ
5.1. Պայմանագրով վճարումը կարող է իրականացվել գումարի կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով։ Վճարման պահ է հանդիսանում գումարի կանխիկ վճարման դեպքում գումարի փաստացի Կատարողին տրամադրման պահը, իսկ բանկային փոխանցման դեպքում՝ գումարի՝ Կատարողի բանկային հաշվին մուտքագրման պահը։
5.2. Ուղևորի կողմից սահմանված ողղությամբ թռիչքի դեպքում թռիչքի ավարտին կատարվում է փոխադրավարձի վերահաշվարկ՝ հիմք ընդունելով թռիչքի փաստացի տևողությունը և սպասելաժամանակը։ Վերահաշվարկի արդյունքում որպես փոխադրավարձ վճարված գումարի՝ թռիչքի փաստացի արժեքից ավել լինելու դեպքում ավել վճարված գումարը վերադարձվում է Ուղևորին, իսկ պակաս լինելու դեպքում՝ պակաս գումարը ենթակա է վճարման Կատարողին։ Վերահաշվարկի արդյունքում գումարի վճարումը/ վերադարձն իրականացվում է վերահաշվարկից հետո առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։
5.3. Ուղևորն իրավունք ունի չեղարկելու թռիչքը` այդ մասին նախապես՝ 3 (երեք) օր առաջ գրավոր ձևով կամ էլեկտրոնային փոստով ծանուցելով Կատարողին, որի դեպքում Կատարողին որպես Փոխադրավարձ վճարված գումարը ենթակա չէ վերադարձման։
5.4. Այն դեպքում, երբ թռիչքի չեղարկումը պայմանավորված է օդանավի մեկնման ուշացմամբ, Ուղևորի կողմից վճարված Փոխադրավարձը ենթակա է ամբողջական վերադարձման 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։
6. Օդանավի սպասելաժամանակը
6.1. Սպասելու ժամանակահատվածը ցանկացած դեպքում չի կարող երկար լինել 240 (երկու հարյուր քառասուն) րոպե ժամանակահատվածից, բացառությամբ, եթե Կողմերը նախապես են որոշել այդ ժամանակահատվածը, որը նշված է Պատվերում, կամ այն պայմանավորված է ֆորս-մաժորային իրավիճակով, կամ այն ժամանակահատվածով, որը հարկավոր է Օդանավին հասնելու հիմնական կայանման վայր մինչև արևմուտ:
6.2. Սույն հրապարակային օֆերտայի 6.1 կետում նշված ժամանակահատվածը գերազանցումը դիտվում է որպես պայմանագրի էական խախոտւմ, որի դեպքում Օդանավը կարող է հեռանալ սպասելու վայրից, և Կատարողը որևէ պատասխանատվություն չի կրում Ուղևորի առջև:
6.3. Օդանավի սպասելու ժամանակահատվածը 60 (վաթսուն) րոպեից գերազանցելու դեպքում Ուղևորը պարտավոր է ապահովել Օդանավի ողջ անձնակազմին անհրաժեշտ և բավարար պայմաններով (կացություն, սնունդ, հանգստի վայր և այլն):
6.4. Կատարողը որևէ պատասխանատվություն չի կրում ուղևորների սպասելու համար, եթե սպասելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ֆորս մաժորային իրավիճակով կամ թռիչքի իրականացմանը իրական վտանգ սպառնալու հանգամանքներով, այդ թվում` տեխնիկական և եղանակային անբարենպաստ պայմաններով:
7. Գաղտնիությունը
7.1. Կողմերը պարտավորվում են գաղտնի պահել սույն Պայմանագրի կնքման արդյունքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները, որոնք պարունակում են Կողմերին վերաբերվող անձնական տվյալներ, առևտրային, ծառայողական կամ այլ գաղտնիք, չհրապարակել կամ որևէ այլ եղանակով հասանելի չդարձնել երրորդ անձի՝ առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության:
7.2. 7.1. կետը չի վերաբերում այնպիսի տեղեկատվությանը, որի չհրապարակումը հակասում է ՀՀ օրենսդրությանը, կամ որը, մինչ Կողմին հայտնի դառնալը, արդեն հայտնի է եղել երրորդ անձանց:
7.3. Կողմերը պարտավորվում են սույն Պայմանագրի կնքման արդյունքում մյուս Կողմի գործունեության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները չկիրառել ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ այլ կերպ շահույթ ստանալու համար:
7.4. Սույն գլխով նախատեսված կողմերի պարտավորությունները խախտելու դեպքում խախտող կողմը պարտավոր է հատուցել մյուս կողմի` այդպիսի տեղեկատվության բացահայտման արդյունքում կամ առնչությամբ կրած բոլոր վնասները:
8. Կողմերի պատասխանատվությունը
8.1. Կողմերը պարտավորվում են Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել պատշաճ և Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով:
8.2. Սույն հրապարակային օֆերտայով նախատեսվող պայմանագրային հարաբերությունների շրջանակներում Կատարողը պարտավորվում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ուղղված Ուղևորի առողջության պահպանման և ֆիզիկական անվտանգության ապահովմանը՝ ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության ներքին փաստաթղթերի պահանջներին հաամապատասխան, իսկ Ուղևորը իր հերթին պարտավորվում է պահպանել Հրապարակային օֆերտայի անբաժանելի մաս հանդիսացող անվտանգության կանոնակարգի պահանջները։
8.3. Կողմերը սույն հրապարակային օֆերտայով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
8.4. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է չդրսևորել այնպիսի վարքագիծ, որը կվնասի կամ կարատավորի մյուս կողմի գործարար համբավը, հակառակ դեպքում` նման պահանջը խախտող կողմը պարտավորվում է փոխհատուցել նման վարքագծի դրսևորման արդյունքում մյուս կողմին պատճառած վնասը, այդ թվում` բաց թողնված օգուտը:
9. Ֆորս մաժոր
9.1. Սույն հրապապրակային օֆերտայով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն հրապապրակային օֆերտայով պարտավորությունների կատարումը:
9.2.9.1. կետում նշված հանգամանքների առաջացման դեպքում յուրաքանչյուր Կողմ պետք է դրանց մասին անմիջապես գրավոր ձևով տեղեկացնի մյուս Կողմին:
9.3.9.1. կետով նախատեսված հանգամանքների առաջացման դեպքում Կողմի պարտավորությունների կատարման ժամկետը հետաձգվում է այն ժամանակին համաչափ, որի ընթացքում գործում են այդ հանգամանքները և դրանց հետևանքները:
9.4. Եթե 9.1. կետում թվարկված հանգամանքները և դրանց հետևանքները շարունակում են գործել 3 (երեք) ամսից ավելի, Կողմերը կազմակերպում են լրացուցիչ բանակցություններ սույն պայմանագրի կատարման այլընտրանքային տարբերակների հայտնաբերման համար, իսկ այդպիսիք չլինելու դեպքում` լուծում Պայմանագիրը:
10. Վեճերի լուծումը
10.1. Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:
10.2. Համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Եզրափակիչ դրույթներ
11.1. Սույն հրապարակային օֆերտան հաստատված է «Արմենիան Հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրության հիման վրա հանդես եկող Ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանի կողմից (անձնագիր` AV0421243, տրված 13.09.2022թ-ին, 001-ի կողմից), ուժի մեջ է մտնում հրապարակային օֆերտայի հրապարակման պահից և գործում է մինչև 31․12․2025թ․։
11.2. Սույն հրապարակային օֆերտայով չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
11.3. Ընկերությունն իրավունք ունի կատարելու փոփոխություններ հրապարակային օֆերտայում՝ ապահովելով դրա համաժամանակյա հրապարակումը։ Հրապարակային օֆերտայում կատարաված փոփոխությունների հրապարակումից հետո հրապարակային օֆերտայի ակցեպտը ենթադրում է առաջարկի ընդունում՝ այդ փոփոխություների հաշվառմամբ
12. Կատարողի վավերապայմաններն են.
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ
Հասցե` ՀՀ, մ. Կոտայք, Երևան-Գառնի մայրուղի 6/14,
Հեռ.՝ (+374) 44888333
Էլ. Փոստ՝ info@armheli.com
Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ, հ/հ 1570057712720100
Տնօրեն`Արսեն Մանուկյան